Իտալիայում գտել են Ռուբենսի և Ռենուարի գողացված նկարները
Իտալիայում ոստիկանները վերադարձրել են անցած տարվա ապրիլին առևանգված Ռուբենսի «Սուրբ ընտանիքը և սուրբ Աննան» և Ռենուարի «Աղջիկները մարգագետնում» կտավները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները։
Հունիսի կեսերին իրավապահները ձերբակալել էին երկու նկարի գողության մեջ կասկածվող հինգ հոգու։ Քննությունը պարզել է, որ հանցագործները ցանկացել էին շուկայում վերավաճառել կտավները, բայց չեն հասցրել։ Իրավապահները հայտնել են, որ դեռ պետք է հաստատվի կտավների իսկությունը։
Հանցախմբի երեք անդամ, որի կազմում բացի իտալացիներից նաև Խորվաթիայի քաղաքացիներ են եղել, ձերբակալվել են։ Եվս երկու հոգի՝ հայր և որդի, տնային կալանքի տակ են։ Քննության վարկածով, նրանք օգնել են հանցակիցներին տրանսպորտով և հեռախոսով։