Իտալիայի փոխվարչապետը քննադատության համար դատի է տվել հայտնի գրողին
Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին դատի է տվել գրող Ռոբերտո Սավիանոյին, ում մեղադրում է զրպարտող տեղեկություններ տարածելու մեջ: Ավելի վաղ Սավիանոն Թվիթերում լուսանկար էր տեղադրել՝ Միջերկրական ծովում մահացած կին երեխայի հետ և հարցրել՝ նախարարը, ով հայտնի է իր կոշտ հակամիգրացիոն քաղաքականությամբ, «ինչքան հրճվանք» է ստանում այս նկարից։
«Ես դատի եմ տվել Սավիանոյին, ինչպես և խոստացել եմ։ Ես ընդունում եմ ցանկացած քննադատություն, բայց թույլ չեմ տա որևէ մեկին ասել, որ ես օգնում եմ մաֆիային ... կամ ասել, որ ես ուրախանում եմ, երբ երեխա է մահանում»,- Ռիա նովոստի հաղորդմամբ՝ գրել է Սալվինին Թվիթերում։
Գրողն արդեն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով, որ դատարանում Սալվիանին «ստիպված կլինի ասել ճշմարտությունը»։
Սավիանոն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ի շնորհիվ մաֆիայի մասին «Գոմոր» վեպի։ 2006 թվականին գրքի հրապարակումից հետո գրողը գտնվում է ոստիկանների պաշտպանության ներքո՝ վախենալով հանցագործներից վրեժից։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան