«Հրապարակ». Արթուր Բաղդասարյանը ակտիվորեն լծվել է Երևանի ընտրությունների գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրերս մոսկովյան հերթական վոյաժից վերադարձած Արթուր Բաղդասարյանն ակտիվորեն լծվել է Երևանի ընտրությունների գործին: Թիմը որոշել են երիտասարդացնել: Մեր աղբյուրը նշեց, որ թիմում թևավորված են Արթուր Բաղդասարյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցում արած հավակնոտ հայտարարությունից՝ ԱԺ-ում 49+1 տոկոս գրավելու մասին․ «Երևանն էլ կգրավենք»: Մենք հետաքրքրվեցինք ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շագելդյանից՝ ի՞նչն է ՕԵԿ առաջնորդին այդքան հաճախ տանում Ռուսաստան։ «ՀԱՊԿ և ԵվրԱզԷս ակադեմիայի խորհուրդը գլխավորելուց հետո Արթուր Բաղդասարյանի ռուսաստանյան այցերը հաճախակիացել են»։ ՕԵԿ-ում կարծում են, որ Բաղդասարյանի` Պատրուշևի, Բորդյուժայի, Վայնոյի, Սեչինի հետ ունեցած կապերն իրենց օգնելու են այս փուլում, մանավանդ՝ Ռուսաստանի հետ ՀՀ իշխանությունների տարաձայնությունների ֆոնին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները