«Նուբարաշեն»-ի էքսկավատորի վարորդի խցիկում ու կոշիկում կասկածելի նյութեր են գտել
Օպերատիվ տվյալների իրացմամբ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հսկիչ անցագրային կետում զննության են ենթարկել հիմնարկի շինարարական աշխատանքներում ներգրավված էքսկավատորը, որի խցիկում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ:
ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, տոպրակի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են 0.7 լիտր տարողությամբ 3 շիշ և 1 լիտր տարողությամբ 1 շիշ ոգելից խմիչք, 3 բջջային հեռախոս, դեղնականաչավուն բուսական զանգվածներով 2 փաթեթ` ընդհանուր 8.1 գրամ և 9.2 գրամ քաշերով:
Իսկ էքսկավատորի վարորդ, քաղաքացի Գ. Ն.-ի կոշիկի մեջ խուզարկությամբ հայտնաբերվել են մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով 8.7 գրամ փոշենման զանգված, կիսաչոր, կանաչ բուսական զանգվածների փաթեթներ՝ ընդհանուր 5.2 և 2 գրամ քաշերով, չոր, դեղնականաչավուն բուսական զանգվածներ՝ ընդհանուր 1.8 և 2.3 գրամ քաշերով:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները