Օսիպյանը՝ Փաշինյանին. Դուխով կանգնած ենք Ձեր կողքին
Ոստիկանությունում հնարավոր են և մեծ հավանականությամբ տեղի են ունենալու որոշակի կառուցվածքային փոփոխություններ: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը:
«Տեղի ունեցած փոփոխությունների առանցքային նպատակը եղել է և կա Հայաստանում բաժանարար գծերը վերացնելը: Հայաստանում քաղաքական մակարդակում բաժանարար գծերը վերացված են և իսկապես լիարժեք պետք է համախմբումը կարողանանք ապահովել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հավելել է, որ քաղաքական փոփոխությունների արդյունքում ամեն ինչ արվել է, որպեսզի ոստիկանության համակարգի կայունությունը չխաթարվի:
«Մենք՝ կոնկրետ ես, չեմ կատարել քայլեր, չնայած դրանք լիարժեք իմ լիազորությունների շրջանակում են, որպեսզի համակարգի կայունությունը խաթարվի: Նույնիսկ քայլեր չձեռնարկելու համար արժանացել ենք քննադատության, որոնք շատերի կարծիքով կարող էին բխել հեղափոխության տրամաբանությունից: Հակառակը, ամեն ինչ արել ենք, որպեսզի համակարգի կայունությունը պահպանվի, որպեսզի նաև ոստիկանության համակարգն այս հեղափոխության արդյունքում իրեն զգա հաղթանակած նույնքան, որքան իրենց հաղթանակած են զգում ՀՀ քաղաքացիները և ընդհանրապես ողջ հայությունը Հայաստանում և սփյուռքում: Մեր գործառույթների իրականացման շրջանակներում մեզնից յուրաքանչյուրը պետք է ընդամենն ունենա մի խնդիր, որպեսզի իր ամեն հաջորդ օրվա գործողությունը լինի առավել արդյունավետ, առավել օրինական, առավել հիմնված իրավունքի վրա և ծառայությունն ամեն օրվա հետ դառնա ավելի ու ավելի նվիրված, ավելի ու ավելի մեծ ծառայություն Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Այս ծառայության մեջ բոլորիս մաղթում եմ հաջողություն»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նիստին ներկա գտնվելու, արժեքավոր գնահատականների ու դիտողությունների համար և վստահեցրել, որ ոստիկանությունը կանի ամեն ինչ՝ հանցավորության դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ և հասարակական կարգի պահպանությունը լիակատար դարձնելու համար:
«Ոստիկանությունն իր առջև դրված խնդիրը կկատարի պատշաճ, դուխով կանգնած ենք Ձեր կողքին»,- ասել է Վալերիյ Օսիպյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան