Գյուղնախարարն ու ԵՄ պատվիրակությունը վերահաստատել են մոտեցումները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն նախօրեին հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում տրամադրվող հնարավոր օժանդակության և աջակցության ուղղությունները, ԵՄ խորհրդատվական աջակցության հնարավորությունները։
Կողմերը մեկ անգամ ևս վերահաստատեցին սույն թվականի հունիսի 11-ի և հուլիսի 17-ի հանդիպումների ժամանակ հնչեցված մոտեցումները։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան