ԲԴԽ-ն վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում առաջարկել է Նորա Կարապետյանի թեկնածությունը
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը որոշել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում առաջարկել Նորա Արայիկի Կարապետյանի թեկնածությունը։ ԲԴԽ-ն նախօրեին համապատջասխան հայտարարությունէ նտարածել, որում նշված է.
«2018 թվականի հուլիսի19-ին,դռնփակ նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 129-րդ և 117-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկել Նորա Արայիկի Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018թ. հուլիսի 19
ք. Երևան »
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան