ԱՄՆ-ում որոշել են վաճառել Նիլ Արմստրոնգի անձնական իրերը
Ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգի անձնական իրերը, ով Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդն էր, Դալլասում Heritage Auctions աճուրդային տունը վաճառելու է։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են ABC հեռուստաալիքով։
Տիեզերագնացի իրերի վաճառքը կազմակերպվելու է այս տարվա նոյեմբերի սկզբին, այնուհետև 2019 թվականի մայիսին և նոյեմբերին։ Ի թիվս այլ իրերի, գնորդները կարող են ձեռք բերել Արմստրոնգի սկաուտական գլխարկը և Պերդյու համալսարանի դրոշը, որտեղ նա սովորել է։ Այդ իրերը տիեզերագնացի հետ Լուսին են թռել։
Վաճառվելու են նաև ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և ամերիկյան նահանգների դրոշները։ Բացի դրանցից, ներկայացվելու է նաև արծաթե դրամներ, որոնք նվիրված են «Ապպոլոն» տիեզերական ծրագրին։ Հիմնական արժեքավոր լոտը լինելու է տիեզերագնացի հավաքածուից ոսկե դրամը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ