Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ
Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խոհրդակցությունների շրջանակներում կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Խորհրդարանի նախագահը շնորհավորել է ներկաներին ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի առթիվ՝ կարևորելով գերատեսչության առանցքային դերը՝ դիվանագիտական դաշտում Արցախի շահերը լիարժեքորեն ներկայացնելու և պաշտպանելու գործում։ Մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության ձևաչափում հաստատված հարաբերություների շուրջ՝ նշելով տարբեր երկրների հետ միջխորհրդարանական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացման կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում Արցախի ներկայացվածությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարբեր մակարդակներով Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Հանդիպման վերջում ԱԺ նախագահը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին օրենսդիր մարմնի գործունեությանն ու խորհրդարանական և միջկուսակցական արտաքին կապերին։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը