Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչոյին
Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝ «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանին։ Ոստիկանությունից մանրամասնում են, որ նա բերման է ենթարկվել թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով։
Ըստ աղբյուրի, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։
«Նորայր Փիլոյանը ձերբակալվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,-ասված է ոստիկանության հրապարակած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին