Եթովպիայում ձերբակալել են տղամարդուն, ով չի կարողացել հարություն տալ մահացածին
Եթովպիայում ձերբակալել են տղամարդուն, ով իրեն մարգար է անվանել, երբ չի կարողացել հարություն տալ մահացածին։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ Գետայաուկալ Այելեն այցելել է մի ընտանիքի, որը սգում էր օրեր առաջ ավտովթարի զոհ դարձած ազգականի մահը։ Գետայաուկալը, որը թարգմանաբար նշանակում է «Աստված գիտի», խոստացել է վերակենդանացնել մահացածին՝ հղում անելով Հիսուսի կողմից Ղազարին հարություն տալուն։ Այսպես կոչված մարգարեն կարգադրել է գերեզմանը փորել, բացել դագաղը, ինչից հետո պառկել է դիակի վրա և մի քանի անգամ բարձր գոռացել՝ «Բելայ արթնացիր»։ Գործընթացին փորձել է խանգարել եկեղեցու աշխատակիցը, որի տարածքում է գտնվում գերեզմանատունը, սակայն ներկաները նրան վռնդել են։ Հարության փորձը, որի ձայնագրությունը տարածվել է սոցցանցերում, անհաջող է եղել։
Գետայաուկալը դուրս է եկել գերեզմանից, ասել, որ ոչինչ անել հնարավոր չէ և փորձել է փախչել։ Սակայն մինչև այդ պահը լռող ազգականները զայրացել են և թույլ չեն տվել նրան հեռանալ։ Մահացածի ընտանիքը հարձակվել է տղամարդու վրա ու սկսել ծեծել նրան։ Մարդկանց զայրույթից նրան փրկել է ոստիկանությունը։ Սակայն չկայացած մարգարեի համար տհաճությունները դրանով չեն ավարտվել։ Եթովպիայում մահացածների նկատմամբ ոտնձգությունը հանցագործություն է։ Մասնագիտությամբ բժիշկ Գետայաուկալը ձերբակալվել է ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը