Մերձավան և Էջմիածին համայնքների ուղևորներն այսուհետ կերթևեկեն նոր տրանսպորտային միջոցներով
Երևանից դեպի Մերձավան և Էջմիածին համայնքներ տանող երթուղիներն առաջիկայում նոր տրանսպորտային միջոցներ կսպասարկեն։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվականտեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Փոխնախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների գնահատում։ Ներկայացված էին 2018թ. արտադրության ամբողջովին նոր «Գազ» մակնիշի 24 տրանսպորտային միջոցներ։
Նախարարի տեղակալը հանձնաժողովի անդամների հետ մանրամասն ուսումնասիրել էներկայացված տրանսպորտային միջոցների տեխնիկական հնարավորությունները, ուղևորների սպասարկման հարմարավետությունը և այլն։
Արմեն Փամբուխչյանը նշել է, որ նոր տրանսպորտային միջոցները, անշուշտ, ուղևորափոխադրումների նոր որակ կապահովեն այն համայնքների բնակիչների
համար, որոնց սպասարկումը կիրականացնեն։
Ներկայացված տրանսպորտային միջոցներից 14-ն առաջիկայում կհամալրեն
Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին՝ սպասարկելով Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Մերձավան և Թաիրով համայնքների բնակիչներին։
Դրանցից 9-ը կսպասարկեն Երևան-Էջմիածին երթուղին։ Իսկ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքը կանոնավոր ավտոբուսային կապ կունենա Երևան քաղաքի հետ։
Նշենք, որ նախարարությունը բազմաթիվ բողոքներ էր ստացել հատկապես Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների անմխիթար վիճակի և վատ սպասարկման վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը