Սննդի անվտանգության իրականացումը մարզերում պետք է բավարարի սահմանված մակարդակին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանի գլխավորած պատվիրակությանը:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հանդիպման մասնակիցները քննարկել են նաև օրախնդիր հանդիսացող այնպիսի հարցեր և դրանց լուծման տարբերակներ, որպիսիք են Քաշաթաղի շրջանի և Սյունիքի մարզի տարածքներում արածող խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակի հրատապ հաշվառումն ու համարակալումը, գայլերի և շների կատաղության հիվանդությունների կանխարգելումը, ժամկետանց մթերքների հայտնվելը վերջնական շուկայում, ինչպես նաև սպառողների իրազեկվածության և սպառողական մշակույթի բարձրացման կարևորությունը։
Թե՛ երևանյան, թե՛ ստեփանակերտյան պաշտոնյաների կողմից մտահոգություն ու հանձնառություն է հնչեցվել, որ սննդի անվտանգության իրականացումը մարզերում ու շրջաններում պետք է բավարարի սահմանված ընթացակարգերին ու մակարդակին։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը