Տերյանական օր՝ Ջավախքում
Սկսած 1967 թվականից հուլիս ամսվա նախավերջին հանգստյան օրը նվիրվում է հայ դասական գրականության տաղանդավոր քնարերգու Վահան Տերյանին ու նրա ստեղծած անկրկնելի պոեզիային: Հուլիսի 21-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում 52-րդ անգամ նշվեց Տերյանական օրը։
Վիրահայց թեմի հաղորդմամբ, տոնական օրվան ներկա լինելու համար հյուրեր էին ժամանել Թբիլիսիից, Վրաստանի տարբեր տարածաշրջաններից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից:
Տոնական օրն սկսվել է Վ. Տերյանի պապի՝ Տեր Գրիգորի կողմից 1859 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցում, որտեղ օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Այնուհետև հյուրերն այցելել են Վահան Տերյանի տուն-թանգարան։
Կեսօրին Գանձա գյուղի դաշտավայրում սկսվել է Տերյանական օրվան նվիրված ավանդական դաշտահանդես։
Տերյանական ավանդական միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Դավիթ Ճիճինաձեն,ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Տարոն Շագոյանը և ուրիշներ:
Ախալքալաքի,Ծալկայի և տեղի երգի-պարի համույթների և անհատ երգիչ-երգչուհիների և ասմունքողների ելույթներով տերյանական օրվա դաշտահանդեսը Ջավախքում վերածվել է իսկական ժողովրդական տոնի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը