«Իրանցի Անջելինա Ջոլին» ցույց է տվել իսկական դեմքը
Իրանի բնակչուհի Սահար Տաբարը, ով հայտնի է դարձել իր արտաքինով՝ դերասանուհի Անջելիան Ջոլիի տգեղ տարբերակի նմանությամբ, հրապարակել է իր նկարները, որտեղ նա ցույց է տվել իր դեմքն առանց ավելորդ շպարի և ֆոտոշոփի։ Լենտա.ռու-ն, հղում անելով The Mirror-ին, գրում է, որ նախքան իր նկարները հրապարակելը, նա դրանք հաճախ «խմբագրում» էր, որպեսզի «զվարճալի լինեին»։
19-ամյա Տաբարն այդ ոճն անվանում է ինքնաարտահայտում և ստեղծագործական ձև։ Իր Ինսթագրամում նա տեղադրել է մի քանի լուսանկար, որտեղ նա դերասանուհու կերպարով չէ։
«Ես հասկանում եմ, որ նմանություն ունեմ Ջոլլին և «Հարսնացուի դիակը» մուլտֆիլմի հերոսուհուն, բայց ես ինքս եմ իմ մուսան և չեմ ուզում այնպիսի տեսք ունենալ ինչպիսին նրանք»,- ասել է նա։
2017 թ. վերջին ԶԼՄ-ները հայտել էին իրանուհու մասին, ով, իբր, 50 պլաստիկ վիրահատություն է արել և նիհարել մինչև 40 կիլոգրամ, որպեսզի նմանվի դերասանուհի Անջելինա Ջոլիի։ Հետո նա խոստովանել է, որ թեև մի քանի պլաստիկ վիրահատություն արել է, բայց վախեցնող կերպար նա ստացել է կոսմետիկայի և ֆոտոշոփի միջոցով։