ՀՔԾ. «Զիբիլիքս»-ի գործով ձերբակալված կա
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրության շրջանում «Զիբիլիքս» անունը ստացած քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով 24.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է Հեղինե Փոգրարյանը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին նախորդող ժամանակահատվածում հանդիպել է ընտրողներ Հ. Ս.-ին ու նրա կնոջը և ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին կողմ քվեարկելու համար խոստացել է նրանց տրամադրել յուրաքանչյուր քվեի համար 10.000 ՀՀ դրամ կաշառք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյանը ԵԽԽՎ-ում խոսել է Զիբիլիքսի գործից
- «Ելք»-ը բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը. ՀԺ
- «ԵԼՔ»-ը բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ քննիչի որոշումը
- «Ելք»-ը «Զիբիլիքս» գործի կարճման որոշում չի ստացել. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ