Նաիրիտցիների բողոքը հասել է ՄԻԵԴ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների բողոքը հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նաիրիտցիների փաստաբան Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ դատարանը ձևաթղթեր է ուղարկել, որոնք կլրացնի ու կրկին կներկայացնի դատարանին։
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երկար ժամանակ բողոքի ակցիաներ էին իրականացում։ Դրանց արդյունքում կարողացան ստանալ տարիների ընթացքում կուտակված իրենց աշխատավարձը։ Սակայն օրենսդրությամբ նախատեսվում է, աշխատավարձի՝ ամեն օրվա ուշացման համար գործատուից բռնագանձել տույժ։ Նրանք այդ տույժերը չեն ստացել, քանի որ, ինչպես Panorama.am-ին ավելի վաղ ասել էր փաստաբան Տիգրան Սարգսյանը, նրանց առջև պայման է դրված եղել՝ միայն այդ տույժերից հրաժարվելու դեպքում կստանային աշխատավարձի մայր գումարը։
«Դա Քաղաքացիական օրենսգրքով համարվում է ստրկացուցիչ գործարք, երբ որ մարդու առաջ պայման են դնում։ Ինքն էլ իր սոցիալական ծանր վիճակից ելնելով՝ գնում է իր շահերի դեմ, ու գործարք է ստորագրում։ Դրանք օրենսդրության համաձայն դատական կարգով ենթակա են անվավեր ճանաչման։ Մենք էլ դիմել էինք, որ անվավեր ճանաչեն»,- ասել էր փաստաբանը։
Նաիրիտցիները տարբեր խմբերով դիմել էին դատարան։ 18 հոգու գործով ներպետական իրավունքի պաշտպանության բոլոր ատյանները սպառվել էին, դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Մեր բողոքարկման հիմքում դրել ենք այն, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայով նախատեսված մեր արդար դատաքննության իրավունքը, այսինքն դատարանն առանց մեզ լսելու՝ արդյո՞ք ունենք լրացուցիչ փաստարկներ, թե ոչ, հայտարարել է դատաքննության ավարտ»,- նշել էր Տ. Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրիտցիների գործը՝ ՄԻԵԴ-ում
- Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ
- Նաիրիտցիները չորս ամսվա աշխատավարձն են պահանջում
- Նաիրիտցիները վերսկսում են ակցիաները՝ մեկ այլ պահանջով
- Նաիրիտցիները կսկսեն պայքարել գործարանի վերագործարկման պահանջով
- Նաիրիտցիները տոնում են հաղթանակն ու մտածում նոր ակցիաների մասին
- «Անբարոյական համարեցի` 20 հոգին նստացույց անի, 1700-ը փող ստանա». Նաիրիտցիները տուն են գնացել
- Նաիրիտցիները կրկին կբողոքեն, եթե մինչև ամսվա վերջ բոլորը չստանան աշխատավարձերը
- Նաիրիտցիները դադարեցնում են բողոքի ակցիաները
- Նաիրիտցիները պահանջում են ամբողջ պարտքը միանգամից
- Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց պողոտան