Իրանաամերիկյան հարաբերությունները կարելի է կոչել ամենաբարձրակետում գտնվող լարվածություն. իրանագետ
«Իրանաամերիկյան հարաբերությունները կարելի է կոչել ամենաբարձրակետում գտնվող լարվածություն՝ թե հռետորաբանության, թե գործողությունների մակարդակով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով, երկու կողմից էլ հռետորաբանությունը մեծ ծավալների է հասնում:
«Իրանական կողմի պատասխաններն ինչ-որ առումով որդեգրել են դիվանագիտական հետաքրքիր ձևաչափ: Իրանի նախագահը ուղիղ կերպով ԱՄՆ նախագահին չի պատասխանում, վերջինիս պատասխանում են նախագահից ավելի ցածր պաշտոն ունեցող քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարարը:
Ռազմական տիրույթում զգուշացումներ են արվում Միացյալ Նահանգներին: ԱՄՆ-ն իր հերթին Իրանին սպառնում է պատժամիջոցներով, որոնք պետք է սկսեն կիրառվել արդեն օգոստոսի 6-ից: ԱՄՆ փորձում է սահմանափակել, ընդհուպ արգելափակել Իրանից նավթի արտահանումը»,- ընդգծեց բանախոսը:
Վարդան Ոսկանյանի խոսքով, ուշագրավ իրավիճակ է նաև Իրան-Արևմուտք հարաբերություններում: Մասնավորապես, եվրոպական երկրներն այդքան էլ խանդավառված չեն Թրամփի պատժամիջոցներից:
«Դրանք ուղղակիորեն ազդելու են Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների վրա, ինչպիսին օրինակ ֆրանսիական «Ռենո» ավտոարդյունաբերական ընկերությունն է»,- նշեց իրանագետը:
Ասուլիսի ավարտին բանախոսը նշեց, որ տնտեսական պատերազմ Իրանի և Միացյալ նահանգների միջև կա և այն կարող է խորանալ, սակայն ռազմական բախումների հանգեցնել չի կարող:
Հարակից հրապարակումներ`
- Լրատվամիջոցները հայտարարել են Իրանին հարվածներ հասնելու ԱՄՆ մտադրության մասին
- Իրանը սպառնացել է արգելափակել նավթի մատակարարումը Պարսից ծոց
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան