ՌԴ Դաշնության խորհուրդը հաստատել է ԱԱՀ-ի մինչև 20 տոկոսի բարձրացումը
Շաբաթ օրը կայացած լիագումար նիստում ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն է տվել օրենքին, որը նախատեսում է ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ ) բարձրացնել 18 տոկոսից մինչև 20 տոկոս, ինչպես նաև՝ սոցիալական վճարների նոր սակագները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Սակայն, ըստ աղբյուրի, ԱԱՀ մասով արտոնությունները պահպանվում են։ Խոսքը սոցիալական նշանակության ապրանքների համար 10 տոկոսի չափով ԱԱՀ ցածր դրույքի մասին է, մասնավորապես, դեղամիջոցների ու բժշկական նշանակության արտադրանքի, պարենամթերքի, մանկական ապրանքների,պարբերականների, գրքերի, որոնք կապակցված են կրթության, գիտության ու մշակույթի հետ։ Զրոյական ԱԱՀ դրույքաչափերը կշարունակեն գործել ներքին միջտարածաշրջանային օդային փոխադրումների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան