Թրամփի առևտրային պատերազմը կփլուզի Apple-ը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին առաջարկները՝ Չինաստանից եկող ապրանքի հերթական խմբաքանակը ենթարկել պրոտեկցիոնիստական հարկերի, կարող է լուրջ հարված հասցնել Apple-ին, որի աքսեսուարների զգալի մասն արտադրվում է Չինաստանում։
Լենտա.ռու կայքը, հղում անելով Financial Times-ին, գրում է, որ խոսքն ընկերության առավելապես արագ աճող սեգմենտի մասին է, որը ներառում է HomePod-ը, Apple Watch-ը և AirPods-ը։ Այդ տեսականու գինը կարող է աճել, եթե ԱՄՆ նախագահը որոշի 10 տոկոսանոց հարկով հարկել 200 միլիարդ դոլարի չինական ներմուծված ապրանքը։ Նման արձագանք սպասվում է նաև Apple-ի մրցակիցներ Google-ի, Amazon-ի, Sonos-ի, Fitbit-ի դեպքում, որոնց աքսեսուարները ևս կտուժեն նախագահի պրոտեկցիոնիզմից։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան