Տոնոյանն ու Կասպերչիկը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպերչիկին:
ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը և իրադրությունը արցախյան և ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին: Քննարկվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ-ն դիմել է Կասպրշիկի գրասենյակին՝ նախիջևանյան հատվածում դիտարկում անցկացնելու առաջարկությամբ
- Նախիջևանում իրավիճակը վերահսկելի է. Դավիթ Տոնոյան