Վրացիներն այս տարի նոր նախագահ են ընտրելու
Վրաստանում հերթական նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա հոկտեմբերի 28-ին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։
«Որոշում է ընդունվել ընտրությունների անցկացման օր նշանակել հոկտեմբերի 28-ը»,- ասել է նա։
Նախագահի խոսքով, այս որոշումն ընդունվել է վարչապետի հետ խորհրդակցության արդյունքում։
Սա երկրում նախագահական վերջին ընտրություններ են, որոնք անցկացվելու են ուղիղ քվեարկությամբ։ Ապագայում նախագահ են ընտրելու 300 պատգամավորները։