Արքայազն Ջորջն անցել է հորից ամենաոճային բրիտանացիների ցանկում
Արքայազն Ջորջը՝ Եղիսաբեթ երկրորդի ծոռը, մտել է Մեծ Բրիտանիայի ամենալավ ու ոճային հագնվող մարդկանց ցանկ՝ Tatler ամսագրի վարկածով։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ժյուրիի պնդմամբ արքայազնը ցանկում է հագուստի դասական ոճի շնորհիվ, որը Քրիստոֆեր Ռոբինի՝ Վինի Թուխի մասին հեքիաթի պատանի հերոսի ոգով է։
Արքայազնը հանրության մեջ երևում է բացառապես շորտերով, քանի որ այդպիսին է էթիկետի պահանջը արքայական ընտանիքի 7 տարեկանից կրտսեր անդամների համար։
Ամսագրի ցանկում են նաև Եղիսաբեթ երկրորդը, Ջորջի մայրը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը և հորեղբոր կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը։ Արքայական ընտանիքին չպատկանողներից ցանկում կա նաև փաստաբան Ամալ Քլունին և դերասանուհի Լիլի Ջեյմսը։ Ոչ Ջորջի հայրը՝ արքայազն Ուիլյամը, ոչ հորեղբայրը՝ արքայազն Հարրին, ցանկում չեն հայտնվել։