Կրթություն, գիտություն 13:03 06/08/2018 Հայաստան

Գիտական պոտենցիալի կորուստը խնդիր է զարգացող երկրների համար. Սիներիկ Հայրապետյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսագիտության ամբիոնի վարիչ, Բնական գիտությունների գծով գիտական կոմիտեի անդամ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանի 20 տարվա պայքարից հետո Հայաստանում կիրագործվի «Կենսաֆիզիկա, կենսատեխնոլոգիա  և միջավայրի առողջապահական անվտանգություն մասնագիտություններով հետբուհական միջտարածաշրջանային ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈւՆԻԹՎԻՆ ցանցի» ծրագիրը, որը մշակվել է ՀՀ ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի  (ԲԿՄՀՈւԿ) կողմից։

Ծրագիրը վերջերս հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի կողմից։

Այսօր՝ Երևանում ծրագրի հանդիսավոր բացմանը նվիրված գիտաժողովից առաջ Հայաստանյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանական  ամբիոնի վարիչ պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակի որոշմամբ ղեկավարելու է ծրագիրը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանցի նպատակն է պատրաստել միջազգային մակարդակի գիտական կադրեր՝ միավորելով տարբեր երկրների  (Ուկրաինա, Անգլիա, ԱՄՆ, Հնդկաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա և Եգիպտոս) տասը մասնակից համալսարանների գիտական ներուժը։

«Գիտական պոտենցիալի կորուստը խնդիր է զարգացող երկրների համար, տաղանդավոր երիտասարդները բարձրագույն կրթություն  ստանալու համար գնում են զարգացած երկրներ և մնում այնտեղ։ Ծանր տնտեսական վիճակում գտնվող երկրներում առաջատար գիտնականները ևս գերադասում են աշխատել զարգացած երկրներում, իսկ այդ գիտական պոտենցիալի կորուստը բերում է սոցիալ-տնտեսական զարգացման խաթարման։ Այս ծրագրի միջոցով Հայաստանի առաջատար գիտնականները հնարավորինս ներգրավված կլինեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների գիտաուսումնական ծրագրերում և միջազգային փորձի ներգրավմամբ կստիպեն տեղական չինովնիկներին հրաժարվել իրենց կոռուպմածին և գիտաավերիչ քաղաքականությունից»,- ասաց Սիներիկ Հայրապետյանը։

Պրոֆեսորի կարծիքով՝ Հայաստանում հետբուհական կրթության միջազգային մակարդակի բարձրացմամբ կարելի է բնագավառը դարձնել սպառողականից շահութաբեր, նվազեցնել «ուղեղների արտահոսքը» երկրից, իսկ սփյուռքի երիտասարդների համար Հայաստանի հետբուհական համակարգը դարձնել ավելի գրավիչ։

Նրա խոսքով՝ հետբուհական կրթության այս ծրագրով երեք նպատակ ունեն իրագործելու՝ գիտական ներուժի զարգացման օժանդակում, հետբուհական մասնագիտական կրթության որակի միջազգային մակարդակի համապատասխանեցում և ինովացիաների ներդրմամբ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման օժանդակություն:

«Հայաստանի՝ իսլամական և քրիստոնեա աշխարհի սահմանագծում լինելը մեզ հուշում է, որ մեր երկիրը պետք է աշխատի գործել որպես խաղաղության աղավնի տարածաշրջանում։ Մեր թե խորհրդային, թե նախկին ու ներկայիս իշխանություններն այդ քաղաքականությունն են տանում, մեր այս նախաձեռնությունն էլ այդ քաղաքականության շարունակությունն է՝ գիտական ասպեկտով»,- ասաց Հայաստանյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանական  ամբիոնի վարիչը։

Հայրապետյանը խիստ կարևորեց նաև սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունն այս ծրագրին, սակայն մտահոգություն հայտնեց, որ մասնակցության հայտ ներկայացրած Վրաստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի երիտասարդների մեջ ոչ մի սփյուռքահայ չկա։

«Խիստ քննադատական խոսքով պետք է հանդես գամ գիտաժողովի ավարտից հետո՝ ուղղված կառավարությանը, սփյուռքի և կրթության նախարարություններին։ Երկու անգամ դիմել ենք իրենց, որ հայ երիտասարդներին սփյուռքից բերեն այստեղ, որպեսզի ծանոթանան մեր այս ծրագրին, սակայն այսքան տարբեր երկրներից ժամանածների մեջ ոչ մի հայ չկա։ Այս փաստը շատ քննադատելի է, մենք պետք է այնպես անենք, որ սա համահայկական  կենտրոն լինի»,- ասաց նա։

Ստամբուլի Մեդենիյեթ համալսարանի պրոֆեսոր Սուլեյման Դասդաղը լրագրողների հետ զրույցում կարևորեց այս նախագիծը, նշելով, որ սրանով շատ բաներ կարող ենք անել շրջակա միջավայրի խնդրիների լուծման առումով. «Ունենք ծրագրեր ու թեմաներ գիտնականների համար օդի աղտոտման հետ կապված, կենսաբանական համակարգերի, էլեկտրամագնիտիկ աղտոտման հետ կապված: Թուրքիայից երեք ուսանող ունենք Բժշկական համալսարանից, ովքեր հետաքրքրված են այս ծրագրով ուսանելու»։

Իրանցի Զահրա Ֆարջամին էլ, ով մասնագիտացած է քաղցկեղի ուսումնասիրման մեջ, ասաց, որ պրոֆեսոր Հայրապետյանն է հրավիրել այս ծրագրին մասնակցելու. «Երկու հոդված ունեմ քաղցկեղի աղտորոշման վերաբերյալ: Ուզում եմ շարունակել սովորել Երևանում»։

Գիտաժողովը կազմակերպվում է Եվրոպական կենսաֆիզիկայի միվորման և ցանցում ներառված մասնակից համալսարանների հետ հանատեղ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՀՀ ԿԳՆ  և ՀՀ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հովանու ներքո։

Գիտաժողովին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակի պատվիրակ Ահմեդ Ֆահմին, ցանցում ներառված համալսարանների ղեկավար աշխատակցներ, հրավիրված առաջատար գիտնականներ, օտարերկրյա և հայ ուսանողներ։

Գիտաժողովը կշարունակվի օգոստոսի 7-8-ը՝ Գառնիի «Յոթ քար» համալիրում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}