ԱՄՆ դեսպանատուն. Պետությունը պատասխանատու է բոլոր հայաստանցիների անվտանգության համար
«ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ատելության շարժառիթով ցանկացած հանցագործություն, այդ թվում օգոստոսի 3-ին տեղի ունեցած բռնություններով ուղեկցված հարձակումը ինը հայ ԼԳԲՏԻ ակտիվիստների վրա»: Նման հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ ֆեյսբուքյան էջի միջոցով:
Նշվում է, որ պետությունը պատասխանատու է բոլոր հայաստանցիների ապահովության և անվտանգության համար:
Ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Կան բերման ենթարկվածներ: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության պարզաբանումը՝ Շուռնուխում տեղի ունեցածի վերաբերյալ
- Շուռնուխ գյուղում ծեծել են ԼԳԲՏ ակտիվիստների
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ