Հայաստանը 7-ից 4-րդ տեղը. «Կասպերսկի Լաբորատորիա»
Հայաստանում 2018թ. ապրիլ-հունիսին օգտատերերի սարքերի 29,98% -ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների շարքում։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ 2018թ. առաջին եռամսյակում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 36,78% և 7-րդ տեղ, իսկ 2017 երկրորդ եռամսյակում՝ 21,58% և 15-րդ տեղ։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։
Երկիր |
Գրոհի ենթարկված օգտատերերի %-ը, ապրիլ-հունիս, 2018թ. |
|
1 |
Բելառուս |
33,49 |
2 |
Ալբանիա |
30,27 |
3 |
Ալժիր |
30,08 |
4 |
Հայաստան |
29,98 |
5 |
Ուկրաինա |
29,68 |
6 |
Մոլդովա |
29,49 |
7 |
Վենեսուելա |
29,12 |
8 |
Հունաստան |
29,11 |
9 |
Ղրղզստան |
27,25 |
10 |
Ղազախստան |
26,97 |
11 |
Ռուսաստանի Դաշնություն |
26,93 |
12 |
Ուզբեկստան |
26,30 |
13 |
Ադրբեջան |
26,12 |
14 |
Սերբիա |
25,23 |
15 |
Քաթար |
24,51 |
16 |
Լատվիա |
24,40 |
17 |
Վիետնամ |
24,03 |
18 |
Վրաստան |
23,87 |
19 |
Ֆիլիպիններ |
23,85 |
20 |
Ռումինիա |
23,55 |
2018թ. 2-րդ եռամսյակում աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների միջին հաշվով 19,59%-ը գոնե մեկ անգամ ենթարկվել է Malware կարգի վեբ-գրոհի, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 17,26%։
«Հայաստանը հաստատուն քայլերով վեր է բարձրանում այն երկրների ցանկում, որոնց օգտատերերն առավել հաճախ են ենթարկվում համացանցի միջոցով վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Դա վկայում է երկրի նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրության աճի մասին, ինչպես նաև այն մասին, որ Հայաստանի օգտատերերը ավելի հաճախ են մտնում վնասաբեր բովանդակությամբ կայքեր։ Վեբ-սպառնալիքներից օգնում են պաշտպանվել միայն զգոնությունը և սարքում վեբ-պաշտպանության գործառույթով հուսալի հակավիրուսային լուծման առկայությունը»,- պարզաբանել է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։