Վիկտոր Սողոմոնյան. Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ խոսք ունի ասելու մեծ քաղաքականության մեջ
«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ խոսք ունի այստեղ ասելու և մեծ քաղաքականության մեջ նույնպես, թեև նրան այս պահին, այսպես ասած՝ այդ հարցերից մեկուսացրել են»,-հայտարարել է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ Yerevan Today-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, արդյոք նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներն ավելի շատ չե՞ն մղում դեպի քաղաքականություն ու նրա շուրջ ձևավորվելու է բևեռ:
Վ. Սողոմոնյանը նշել է, որ ինքն այս հարցում շահագրգիռ կողմ է, վերլուծությունները թողնելով մասնագետներին, քաղաքագետներին, փորձագետներին:
«Բայց, այնուամենայնիվ, կուզեի ասել հետևյալը. Տեսեք՝ ակնհայտ է, որ կան մարտահրավերներ, որոնց լուծումների և որոնց դիմակայելու վերաբերյալ մենք առայժմ պատասխաններ չենք ստացել, դրանք մնացել են օդում կախված: Ինչպե՞ս են դրանք լուծվելու, արդյո՞ք այս իշխանություններն են լուծելու, թե ընդդիմությունն է այդ հարցերը ավելի արդյունավետ ձևով առաջ քաշելու, ի՞նչ քաղաքական պայքարի աղբյուր են դրանք դառնալու կամ առարկա են դառնալու, այս հարցերի պատասխանները չկան: Ի՞նչ դերակատարություն կունենա այստեղ նախագահ Քոչարյանը, իսկ ես կարծում եմ, որ նա դեռ խոսք ունի այստեղ ասելու և մեծ քաղաքականության մեջ նույնպես, թեև նրան այս պահին, այսպես ասած՝ այդ հարցերից մեկուսացրել են: Կապրենք՝ կտեսնենք, բայց, ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասել է Սողոմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Սողոմոնյան. Ճնշումներն անսպասելի չէին այս իրավիճակում
- Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդությունը
- ՀՀԿ ԳՄ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն
- ՀՅԴ ԳՄ. Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է
- Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան