Քիմ Քարդաշյանի տարօրինակ դիրքը ծիծաղեցրել է համացանցի օգտատերերին
Սոցիալական կայքերի օգտատերերը մեմերի են վերածել «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը, ով լուսանկարվել է անբնական դիրքով սպորտային կոշիկների գովազդի համար։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, բնօրինակ նկարը հասանելի է նրա Ինսթագրամում։
Քարդաշյանը ներքնազգեստով պառկած է անկողնուն։ Նրա ոտքերին՝ Adidas Yeezy Boost 350 V2 Butters սպորտային կոշիկներ են, որոնք վերջերս ներկայացրել է նրա ամուսինը՝ Քանյե Ուեստը։
Բայց հասարակության ուշադրությունը կենտրոնացել է նրա տարօրինակ դիրքի վրա։ Թվիթերի օգտատերերն անմիջապես մեմերի են վերածել նրա լուսանկարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան