Քաղաքացու՝ ոտքերը մեխելու փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ Արմեն Երանոսյանի՝ ոտքերը Հանրապետության հրապարակում՝ ժամացույւցի մոտ գտնվող նստարաններից մեկին մեխելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
«Հանգամանքները պարզվում են»,-ասացին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Այստող նրան բուժօգնություն է ցուցաբերվել, կյանքին վտանգ չի սպառնում:
Նախնական տեղեկություններով, նրան հեռացրել են աշխատանքից, այդ պատճառով էլ նման քայլի է դիմել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին