Համայնքներում կանաչ ենթակառուցվածքների ստեղծման ծրագիրը շարունակվում է
Քասախ համայնքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի տրամադրված ֆինանսական միջոցներով տարեսկզբին ստեղծվեցին էներգաարդունավետ ենթակառուցվածքներ։ Իրականացվեց մանկապարտեզի և այլ համայնքային նշանակության շինությունների, համայնքի գիշերային լուսավորման ցանցի անցում մաքուր էներգիայի աղբյուրների։
Բանկից հայտնում են, որ կանաչ ենթակառուցվածքների ստեղծման շնորհիվ միայն Քասախ համայնքը տարեկան շրջակա միջավայր չի արտանետի շուրջ 105 տոննա CO₂ թունավոր գազ և յուրաքանչյուր տարի կխնայի առնվազն 6,000,000 ՀՀ դրամ։
Այս պահին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի տրամադրած ֆինանսական միջոցներով իրականացվում են 12 համայնքի մաքուր էներգիա արտադրող ենթակառուցվածքների ստեղծման ծրագրեր, բացի այս բանկը դիտարկում է ևս 30 համայնքի հայտեր։
Ֆինանսավորումը իրականացվում է բացառապես հայկական դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9% տոկոսադրույքով և մինչև 5 տարի մարման ժամկետով։
Ֆինանսավորման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ցանկացած մասնաճյուղ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի Ճապոնական JCB քարտեր
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միաժամանակ 5 միլիոն ԱՄՆ դոլարի և 700 միլիոն ՀՀ դրամի պարտատոմս կտեղաբաշխի
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները
- ՎԶԵԲ-ը մրցանակ է շնորհել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Արդշինբանկը առավել հարմարավետ են դարձնում քարտապանների սպասարկումը