Հունաստանի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում իր դեսպանին. աղբյուր
Հունաստանի ԱԳՆ-ն որոշում է ընդունել Մոսկվայից հետ կանչել դեսպան Անդրեաս Ֆրիգանասին, գրում է «Գազետա.ռու»-ն:
«Այդպիսի որոշում կայացրել է անձամբ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրը նաև հայտնել է, որ դեսպանն Աթենք կվերադառնա մոտակա օրերին, նրա փոխարեն Մոսկվա այլ դեսպան կգործուղվի:
Այս պահի դրությամբ Հունաստանի արտաքին գերատեսչության տեսակետը հարցի առնչությամբ հայտնի չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ