Տնտեսություն 15:15 11/08/2018 Հայաստան

Ռուբլու արժեզրկմանը զուգահեռ պետք է հայկական դրամը որոշ չափով թուլացնել. տնտեսագետ

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի վրա, քանի որ մեր տնտեսությունն անմիջականորեն կապված է ՌԴ տնտեսության հետ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

«Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները մեզ համար ևս կարող են լինել բացասական, քանի որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է»,- ընդգծեց նա:

Ատոմ Մարգարյանը նշեց, որ պատժամիջոցներն ուղղված են այն ընկերությունների դեմ, որոնք  ներդրումներ կանեն պետական պարտատոմսերում, իսկ դա նշանակում է լուրջ հարված հասցնել Ռուսաստանի ֆինանսական համակարգին:

«ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել նաև Ռուսաստանի խոշոր բանկերի դեմ, և երրորդ երկրների սուբյեկտներին արգելվում է գործարքներ անել այդ բանկերի հետ: Սա ևս լուրջ հարված կլինի»,- ասաց տնտեսագետը:

Այսպիսով, ըստ նրա, այդ ամենն անխուսափելիորեն հանգեցնելու է ռուբլու արժեզրկմանը։

«Ռուբլին արդեն 4,5 տոկոսով արժեզրկվել է, և եթե պատժամիջոցներն աշխատեն, ռուբլու փոխարժեքը կարող է հասնել մինչև 1 դոլարի դիմաց 75 ռուբլու, ինչը մեծ շոկ կարող է առաջացնել: Դա կհանգեցնի գնաճի, ներդրումային ծրագրերի կասեցմանը, բնական է կնվազեն նաև մարդկանց եկամուտները»,- ասաց տնտեսագետը:

Բնականաբար, ըստ նրա, այդ ամենից կտուժի նաև Հայաստանը. «Պատժամիջոցների հետևանքով, վերջին չորս տարիներին Ռուսաստանը  կորցրել է ՀՆԱ-ի 0,2 տոկոսը, ինչը կազմում է մոտ 400 մլրդ դոլար, իսկ բնակչության եկամուտները կրճատվել են  մոտ 12 տոկոսով: Բնական է, որ նվազելու են նաև արտագնա աշխատողների եկամուտները, ինչի հետևանքով կկրճատվեն մասնավոր տրանսֆերտները:  Հայաստանից հիմնականում արտագնա աշխատանքի մեկնում են Ռուսաստան և մասնավոր տրանսֆերտների 80 տոկոսից ավելին ստացվում է այդ երկրից»:

Ատոմ Մարգարյանի խոսքով՝  խնդիրներ կառաջանան նաև արտահանման մասով, բացի այդ, պատժամիջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ նաև Հայաստանում Ռուսաստանից կատարվող ներդրումների վրա:

Մյուս կողմից, ըստ նրա, Հայաստան ներմուծվող ապրանքները հնարավոր է էժանանան, այդ թվում՝ ալյուրը, ցորենը, դեղորայքը և այլն, սակայն այս դեպքում տնտեսագետը կարծում է, որ ՏՄՊՊՀ-ն պետք է լուրջ վերահսկողություն իրականացնի, որպեսզի ներկրողները գերշահույթներ չստանան:

Անդրադառնալով  թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկմանը, Ատոմ Մարգարյանը նշեց, որ այժմ երկիրը «տուրբուլենտ» վիճակում է, պատժամիջոցների նոր փաթեթներ է պատրաստում ԱՄՆ-ը և այսօր Թուրքիան կանգնած է ներքին ցնցումների առաջ:

«Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 300 մլն դոլար,  և այս դեպքում հիմնական ռիսկերը կապված են ներկրվող ապրանքների հետ: Թուրքիայում գնաճ կա և ակնկալվում է, որ Հայաստան ներկրվող ապրանքները ևս թանկ կլինեն: Ուստի, ներկրողները պետք է երրորդ շուկաներում լուծումներ փնտրեն՝  մասնավորապես Չիանստանում, Հնդկաստանում, Եվրոպական երկրներում»,- ասաց տնտեսագետը:   

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը արտաքին շոկերին դիմակայելու համար պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի: Մասնավորապես, ըստ նրա, ռուբլու արժեզրկմանը զուգահեռ պետք է հայկական դրամի  կայուն դիրքերը որոշ չափով թուլացնել, այսինքն՝ այն, ինչ անում են Բելառուսն ու Ղազախստանը. «Հենց ռուբլին արժեզրկվում է, այդ երկրները զուգահեռ արժեզրկում են իրենց ազգային արժույթը, որպեսզի իրենց արտահանողների վրա չընկնի ամբողջ բեռը: Հնարավոր է դրամի արժեզրկումով խնդիրներ առաջանան բյուջեի կատարման, պետական պարտքի սպասարկման առումով,  բայց պարտքի սպասարկման մասով կարող են  հավելյալ հնարավորություններ փնտրել, իսկ դրանք կան: Խոսքը վերաբերում է  կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարին և այլն»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}