Թուրքիան Սիրիայում նոր գործողությունների է պատրաստվում. Էրդողան
Թուրքիան Սիրիայում նոր ռազմական գործողությունների նախապատրաստման վերջին փուլում է: Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Աստծո օգնությամբ մենք մոտ ապագայում նոր տարածքներ կազատագրենք՝ այդ վայրերում անվտանգություն ապահովելով: Մեր երկրից ազատագրված տարածքներ վերադարձած մարդկանց թիվը հասել է քառորդ միլիոնի,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ հունիսին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պատասխանատվություն են կրում Սիրիայում կրակի դադարեցման պայմանավորվածությունները խախտելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան