ՀԴԲ-ն աշխատանքից ազատել է Թրամփի ընտրվելուն խանգարել ցանկացող գործակալին
Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարությունը աշխատանքից ազատել է գործակալ Փիթեր Ստրզոկին, որը ծրագրել էր խանգարել Դոնալդ Թրամփի ընտրությանը ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդել է գործակալի փաստաբանը։
«Այս որոշումը պետք է խորը տագնապ առաջացնի բոլոր ամերիկացիների մոտ»,- հայտարարել է իրավաբանը։
Նա նաև մեղադրել է ՀԴԲ ղեկավարությանը՝ ճնշմանը ենթարկվելու համար։
Փաստաբանի կարծիքով, աշխատանքից ազատման որոշումը հիմնված չի եղել փաստերի արդար և անկախ ստուգման վրա։ Նշվում է, որ ՀԴԲ-ն, հեռացրել է Ստրզոկին, որը քննադատել էր Թրամփին անձնական գրագրության մեջ, բյուրոյի կանոնները խախտելու համար։
Հունիսին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր գլխավոր տեսուչ Մայկլ Հորովիցի զեկույցը, որտեղ հիշատակվում է Ստրզոկի և նրա սիրուհու նամակագրությունը։
Հաղորդագրություններից մեկում Լիզա Փեյջը հարցրել էր գործակալին, թե իրոք Թրամփը դառնալու է նախագահ։ Ստրզոկը պատասխանել էր. «Ոչ, մենք նրան կկանգնեցնենք»։ Հորովիցը դա համարել է պաշտոնական գործողություններ ձեռնարկելու պատրաստակամություն։ Հետագայում Ստրզոկը ներողություն էր խնդրել այդ հաղորդագրությունների համար՝ նշելով, որ դրանք արտահայտել են իր անձնական կարծիքը, որը չի ազդել աշխատանքի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին