Դասղեկը պատմել է դպրոցական Պուտինի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դասղեկը՝ Վերա Գուրևիչը պատմել է, թե ինչպես է Պուտինը չարաճճի աշակերտից դարձել հաջողակ շրջանավարտ և ինչպես են իրենք մինչ այսօր պահպանել ընկերական հարաբերությունները։
«Ռիա նովոստի»-ի հետ զրույցում 85-ամյա Վերա Գուրևիչը պատմել է, որ Պուտինի դասղեկն է եղել 5-8-րդ դասարաններում՝ Լենինգրադի №193 դպրոցում։
«8-րդ դասարանը նա լավ է ավարտել, առանց երեքների, ընդունվել է քիմիական թեքումով դպրոց, սակայն դա նրան չէր գրավում, նա իր համար նպատակ էր դրել ընդունվել համալսարան։ Այնտեղ մեկ տեղի համար պայքարում էր 30 մարդ, սակայն նա ընդունվեց, ստացավ հինգեր, միայն շարադրությունից 4 ստացավ։ Նրա երազանքը կատարվեց, նա դրան հասավ ինքնուրույն»,- պատմել է ուսուցչուհին։
Հարցին, թե Պուտինն ունեցե՞լ է «երկուսներ», ուսուցչուհին նշել է, որ «տարրական դասարաններում միգուցե»։
«Նա, չարաճճի էր, էներգիայով լի։ Երբ փախչում էր դասերից, բացում էր բոլոր դռները և գոռում՝ «Կու-կու, ես եմ»,- պատմել է Վերա Գուրևիչը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ