Թուրքական դատարանն ազատ է արձակել Amnesty International-ի տեղական մասնաճյուղի ղեկավարին
Ստամբուլի դատարանն ազատ է արձակել Amnesty International-ի տեղական մասնաճյուղի ղեկավար Թաներ Քըլըչին։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, նա բանտից դուրս կգա երեկոյան։
Վերջինիս 2016 թվականի ռազմական հեղաշրջմանը մասնակից լինելու կասկածանքով կալանավորել էին հունիսի սկզբին Իզմիրում։
«Ամեն ամիս մեր փաստաբաններն ազատ արձակման միջնորդություն են ներկայացնում։ Վերջապես մենք հասանք դրական որոշման։ Սակայն ինքը՝ Քըլըչը բանտից դեռ դուրս չի եկել, սպասում ենք, որ դուրս կգա երեկոյան։ Նրա դեմ դատավարությունը կշարունակվի»,- ասել է իրավապաշտպան կազմակերպության մասնաճյուղի մամուլի քարտուղար Բերիլ Էսկին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ