Ռումբի ահազանգ Կառավարության 3-րդ մասնաշենքում
Այսօր առավոտյան՝ ժամը 11։ 35-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբ կա տեղադրված։ Ինչպես Panorama.am-ին հայտնեցին ԱԻն լրատվական ծառայությունից, զանգահարած անձը նշել է, որ ինքը քաղցկեղով հիվանդ է և հենց ինքն էլ պատրաստվում է մեկնել նշված վայր՝ ռումբը տեղադրելու։
Այս պահին շենքից տարհանման աշխատանքներ են կատարվում։
Մեզ նաև հայտնեցին, որ տարհանման մասին տեղեկություն ԱԻՆ-ը ստացել է արդեն 12։23-ին։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:
Տարհանման աշխատանքնոերն այս պահին շարունակվում են։
Առայժմ պարզ չէ՝ ահազանգը կեղծ է, թե իրական։ ԱԻՆ-ից այս հարցին դժվարացան պատասխանել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան