Շվեդիայում կովերին թույլատրել են լողալ նուդիստական լողափում
Շվեդիայի հարավում գտնվող Վեկշե քաղաքի իշխանությունները թույլատրել են ֆերմերներին անասուններին արածեցնել Վեթերն լճի նուդիստական լողափում, որպեսզի կենդանիները զովանան։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, որոշումը դուր չի եկել այնտեղ հանգստացողներին։ Որոշ ժամանակ առաջ նուդիստները դիմել են քաղաքի վարչակազմ՝ բողոքելով իրենց լողափում կովերի առկայության դեմ։ Սակայն իշխանությունները ընդառաջ են գնացել ֆերմերներին, այլ ոչ թե նուդիստներին։
Այս ամառ Շվեդիայում արտասովոր շոգ ու չոր եղանակ է, ֆերմերները ստիպված են լինում ոչ միայն օգնել իրենց կովերին ու այծերին հաղթահարել շոգը, այլև մտածել, թե ինչով են կերակրելու, քանի որ արոտավայրերը չորացել են։
Նուդիստները, թեև մինչ այժմ դժգոհ են, սակայն ըմբռնումով են մոտեցել իրավիճակին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ