Դավիթ Անանյանը՝ հարկային եկամուտների հավաքագրման մասին
Պետական եկամուտների կոմիտեն ընթացիկ տարվա 7 ամսում հավաքագրել է այնքան ավելի հարկային եկամուտներ, որքան նախատեսվում էր ավելի հավաքագրել ողջ տարվա ընթացքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Այսինքն՝ 2018 թ-ի համար ծրագրավորված եկամուտներն ավելի էին 2017 թ-ի ծրագրավորված եկամուտներից մոտ 107 մլրդ-ով: Մենք 7 ամսվա ընթացքում այդ 107 մլրդ-ը զուտ հավաքագրել ենք, բայց ինչքանն է դրանից եկամուտ` դեռևս կդժվարանանք ասել»,- նշեց Դավիթ Անանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին