Վան Դամի որդին խոստովանել է, որ դանակով հարձակվել է հարևանի վրա
Դերասան Ժան-Կլոդ Վան Դամի կրտսեր որդին՝ Նիկոլաս Վան Վարենբերգը, խոստովանել է, որ դանակով հարձակվել է հարևանի վրա։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Ինչպես նշվում է, Վան Վարենբերգը անցած սեպտեմբերին կալանավորվել էր։ Նա կասկածվում էր մահացու զենք կիրառելու, անձին ապօրինի ազատությունից զրկելու, ինչպես նաև մարիխուանա և այլ թմրամիջոցներ պահելու մեջ։
Ոստիկանության տվյալներով, Վան Դամի որդուն հունից հանել է այն, որ նրա սենյակի հարևանը բացել է դուռը։ Դանակի սպառնալիքով Վան Վարենբերգը ցանկացել է խանգարել վերջինիս՝ լքել սենյակը։
Սպասվում է, որ դերասանի որդին պայմանական ազատազրկման կենթարկվի։