Ռուսաստանը կչեղարկի թուրքական ծառայողական անձնագերր ունեցող անձանց վիզաները
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը չեղարկում է թուրքական ծառայողական անձնագրեր ունեցող անձանց և գործարարների վիզաները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
Հիշեցնենք, որ ՌԴ-ն Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել էր 2015 թվականի նոյեմբերին՝ երկկողմ հարաբերությունների վատացման ֆոնին, այն բանից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի օդային տարածքում ոչնչացրել էին ռուսական Սու-24 ինքնաթիռը։
Չավուշօղլուի խոսքով, ինքը վիզաների չեղարկման թեման ռուս գործընկերոջ քննարկել է Անկարայում։ Վիզային ռեժիմի չեղարկումը կվերաբերի նաև բեռնատարների վարորդներին։
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը