Ապրելու համար ամենահարմարավետ քաղաքը Վիեննան է
Ապրելու համար աշխարհի ամենահարմարավետ քաղաք է ճանաչվել Վիեննան: Այդ մասին գրում է eg.ru-ն՝ վկայակոչելով The Economist-ի հրապարակած տվյալները:
Նշենք, որ The Economist բրիտանական պարբերականը հրապարակել է աշխարհում ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների ամենամյա Global Liveability Ranking 2018 վարկանիշը: Ցանկում ընդհանուր առմամբ ընդգրկվել է 140 քաղաք:
Այսպիսով, ըստ վարկանիշային աղյուսակի, առաջին տեղում հայտնվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, իսկ ամենավերջին տեղում՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը:
Հիանալի ենթակառուցվածքները, անվտանգ փողոցները, առողջապահության բարձր որակը հնարավորություն ենտալիս Վիեննային դառնալու ապրելու համար աշխարհի լավագույն քաղաքը:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ավստրալիական Մելբուռն քաղաքը, երրորդը՝ Օսական (Ճապոնիա):
Վարկանիշի առաջին տասնյակում հայտնվել են Կանադայի Կալգար, Վանկուվեր և Տորոնտո քաղաքները, Ավստրալիայի Սիդնեյ և Ադելաիդա քաղաքները, Տոկիոն, ինչպես նաև Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ