Թեհրանում կարծում են՝ ԱՄՆ-ը ցանկանում է Իրանում պետական հեղաշրջում իրականացնել
ԱՄՆ-ում ստեղծել են «գործողությունների խումբ», որպեսզի կրկին պետական հեղաշրջում իրականացնեն Իրանում։ Նյուզռու.քոմ-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը։
«65 տարի առաջ ԱՄՆ-ը հեղաշրջման միջոցով հեռացրեց ժողովրդի կողմից ընտրված Մոսադդիքի ժովրդավարական կառավարությունը, վերականգնելով բռնապետությունը։ Հիմա Իրանի հարցով «գործողություններ խումբը» երազում է նույնը անել ճնշման, ապատեղեկատվության և դեմագոգիայի միջոցով։ Դա երբեք չի կրկնվի»,- գրել է Զարիֆը իր Թվիթերում։
Հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ էր նշանակել Բրայան Հուկին և հանձնարարել նրան ղեկավարել համապատասխան նախաձեռնող խումբը։ Այն պետք է վարի «Պետքարտուղարության՝ Իրանի հետ կապված գործունեության բոլոր քայլերի ծրագրավորումը, վերանայումը և համաձայնեցումը»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ