Դավիթ Տոնոյանը հանդիպել է ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական ընկերության փոխտնօրենի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է նաև ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական՝ «Ալմազ-Անթեյ» ընկերության (որը վերջերս հայտնվեց աշխարհի լավագույն արտադրողների տասնյակում) փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։
Այդ մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։Քննարկվել են երկկողմանի համագործակցության հարցեր։
Դավիթ Տոնոյանը հանդիպման ընթացքում նշել է, որ մեզ հետաքրում են ընկերության առանձին արտադրանքներ և մենք ունենք համագործակցության լավ փորձ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ