Վաղաժամ ազատ արձակման բավարարման այսպիսի ցուցանիշ ՀՀ պատմության մեջ չի եղել. Արտակ Զեյնալյան
«120 հազար անձ ուղղակիորեն ազատվել է վարչական տուգանքներից՝ ՃՏՊ ոլորտում, պետք է կարճվի 1 միլիոն 475 հազար վարույթ: Այս պահի դրույթամբ կրճատվել է 281 հազար վարույթ, մնացածն առաջիկա երկու ամիսների ընթացքում»,- աշխատանքային 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Վարչական ներումը տարածվում է ոչ միայն նրանց վրա, ովքեր չեն վճարել, այլև արդեն իսկ վճարումներ կատարել են»,- ասաց նա:
Անդրադառանալով քրեակատարողական ոլորտին,նախարարի խոսքով, բանտախցի և մահճակալի համար ոչ օրինական գանձումներն այլևս վերացված են: Բռնի կերպով մոլախաղեր խաղալու ավանդույթը ևս կասեցված է: Չկա դատապարտյալ, ով չունի սեփական մահճակալ: Զառեր, խաղաքարտեր անընդհատ վերցվում են դատապարտյալների կողմից, սակայն մինչև վերջ վերացնել մոլեխաղերի ավանդույթը բավական բարդ է:
«Մենք նախաձեռնում ենք նոր ՔԿՀ-ի կառուցում, որը պետք է փոխարինի Նուբարաշեն ՔԿՀ-ին: Գորիսի, Վարդաշենի ՔԿՀ-ների պայմանները ևս պետք է բարելավեն»,- նշեց գործադիրի ներկայացուցիչը::
Ինչ վերաբերում է դատապարտյալների տեսակցություններին, ապա, ըստ նախարարի, պետք է կատարվեն կանոնակարգումներ: Դրանք ուժի մեջ կմտնեն առաջիկայում:
Արտակ Զեյնալյանը նաև տեղեկացրեց, որ բժշկական մի քանի հաստատություններում կլինի հատուկ մաս, ուր կբուժվեն այնպիիս հիվանդություններով տառապող կալանավորներ, որոնք չեն կարող բուժվել դատապարտյալների հիվանդանոցում:
«Ներման ոլորտում կատարել ենք հետևյալը. 160 ներման խնդրագիր է ներկայացվել: Դրանց մի մասը ներկայացվել է վարչապետին: Շուտով կստեղծվի հանձնաժաղով, որը կքննի այս հարցը, հանձնաժողովը կգլխավորի ՀՀ արդարադատության նախարարը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանը վերջի շրջանում զգալիորեն բարելավել է իր դիրքերը:
Արտակ Զեյնալյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պայմանական վաղաժամ ազատ աձակման նման մեծ միտում, որը կա այժմ, մինչ օրս չի եղել:
«Այսպիսի բավարարման ցուցանիշ ՀՀ պատմության մեջ չի եղել»,- ասաց նախարրաը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին