Արմավիրի մարզպետը դիմել է բանկային և վարկային կազմակերպություններին
Կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ընդառաջելու խնդրանքով ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանըհամապատասխան գրությամբ դիմել է բանկային և վարկային կազմակերպությունների Արմավիրի մասնաճյուղերի պատասխանատուներին։
Մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մարզպետն իր գրության մեջ նշել է, որ Արմավիրի մարզում սույն թվականի օգոստոսի 10-ին տեղացած կարկուտից և ուժգին քամուց լուրջ վնաս է կրել թվով 19 համայնք:
«Ստեղծված իրավիճակը սոցիալական մեծ լարվածություն և արդարցված դժգոհություն է առաջացրել բնական աղետից տուժած համապատասխան համայնքների ազգաբնակչության շրջանում:
Այդ համայնքներում բնակչության ճնշող մեծամասնությունը հանդիսանում է Ձեր կազմակերպության վարկառու և օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված չկարողանալով կատարել վարկային պարտավորությունները` այժմ հայտնվել է անհաղթահարելի իրավիճակում:
Ելնելով վերոգրյալից և գերակա համարելով բնական աղետից տուժած բնակիչների շահը` նրանց վարկային բեռը թեթևացնելու և ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով խնդրում եմ Ձեզ հնարավորության սահմաններում ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ»,- գրել է մարզպետը։
Հարակից հրապարակումներ`
- Փոխվարչապետը վստահեցրել է՝ կառավարությունը կարկուտից տուժած գյուղացուն մենակ չի թողնելու
- Արմավիրում կարկուտի պատճառած վնասների ահազանգ են ստացել վեց համայնքներից
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը