Գերմանիայում Էրդողանի արձանն է հայտնվել
Գերմանիայի Հեսենի դաշնային երկրամասի Վիսբադեն քաղաքում հայտնվել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ոսկեգույն արձանը:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ Էրդողանի չորսմետրանոց ոսկեգույն արձանը կանգնած Է քաղաքի կենտրոնի հրապարակում: Արձանը կանգնեցվել Է Wiesbaden Biennale փառատոնի շրջանակներում, որը հայտնի Է արվեստի միջոցով իր սադրանքներով:
Իր հերթին Bild հրատարակությունը հայտնել է, որ ոմանք արձանի մոտ լուսանկարվում են Թուրքիայի դրոշը ձեռքներին: Ըստ որում Էրդողանի հակառակորդները մի քանի անպարկեշտ մակագրություններ և պատկերներ են արել արձանի վրա:
Փառատոնը Վիսբադենում տեղի է ունենում օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 2-ը՝ «Վատ նորություններ» կարգախոսով։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը