Մոսկվայում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող ադրբեջանցի
Մոսկվայի կենտրոնում ոստիկանները ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, ով կասկածվում է հանցագործությունների շարքի, այդ թվում՝ ահաբեկչության մեջ: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը։
«Օգոստոսի 28-ին փաստաթղթերի ստուգման ժամանակ ձերբակալվել է 1964 թվականին ծնված Օրուջև Էլդար Զուբեիրօղլին: Պարզվել է, որ նա որոնվում է այդ երկրի իշխանությունների կողմից հանցագործությունների մի ամբողջ շարքի մեղադրանքով»,- ասել է աղբյուրը։
Նշվում է, որ ձերբակալվածը կասկածվում է ահաբեկչության, զենքի անօրինական վաճառքի, առողջությանը ծանր վնաս հասցնելու, կողոպուտի, իշխանությունը բռնի ճանապարհով զավթելու փորձի մեջ:
Նրա հետ կապված փաստաթղթերը փոխանցվել են դատախազությանը՝ նրան Ադրբեջան արտահանձնելու հարցը լուծելու համար։