Ուկրաինայում հայտարարել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ նախապատրաստելու մասին
Ուկրաինայի կառավարությունը Կերչի նեղուցի վրայով անցնող կամրջի համար Ռուսատանի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստել: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Նախագիծը քննարկման նպատակով կփոխանցվի Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին: Հայտնի է, որ պատժամիջոցները կվերաբերեն 19 ընկերությունների,որոնք մասնակցել են Ղրիմի կամուրջի շինարարությանը:
Նշվում է, որ նախագծի ընդունումը կոչված է «սահմանափակելու կամ դադարեցնելու տնտեսական հարաբերությունները»:
Ավելի վաղ ուկրաինացի պատգամավոր Իգոր Մոսեյչուկը կոչ էր արել Կովկասում եղած համախոհների միջոցով ոչացնել Ղրիմի կամուրջը: Կրեմլում ի պատասխան, նրան ահաբեկիչ էին որակել;
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին