Իրավունք 12:46 06/09/2018 Հայաստան

Մինչև սեպտեմբերի 5-ը Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը չէր կարող իրավաչափ կերպով պահվել ՀՔԾ-ում. Փաստաբանական խմբի արձագանքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն արձագանքել է Հատուկ քննչական ծառայության պարզաբանմանը՝ կապված Քոչարյանի անձնագիրը վարույթ իրականացնող մարմնում պահելու իրավաչափ լինելու հարցի հետ։

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հրապարակային հայտարարություններին հրատապ արձագանքել է ՀՔԾ պաշտոնական կայքի 05.09.2018. պարզբանում վերտառությամբ հրապարակումով (http://www.ccc.am/hy/1428493746/3/5942 - վերջին այցելություն 2018 թ. սեպտեմբերի 6):

Ինչպես և նախկինում, Հատուկ քննչական ծառայությունը /նշվածը չի վերաբերում ծառայության ամբողջ անձնակազմին, այլ միայն գործով որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող և հրապարակային հայտարարություններ կատարող անձանց/, «մասնագիտական բարձունքից» նախատինքի խոսքեր է հնչեցնում ոչ կոմպետենտության, փաստեր խեղաթյուրելու, հասարակությանը մոլորեցնելու վերաբերյալ, մինչդեռ դա կատարվում է այնպիսի փաստերի շարադրմամբ, որոնք ինքնին վկայում են այդպիսի մեղադրանքները հենց հատուկ քննչական ծառայությանը հասցեագրելու անհրաժեշտությունը:

Ներկայացված հարցադրման և ելույթի ամբողջական բովանդակությունից, փաստաբանի խոսքից մեկ հատված ներկայացնելը, այնուհետև դա ջանասիրաբար հերքելը, այն դեպքում, երբ այդ խոսքը ուղղված էր ոչ թե մասնագիտական շրջանակներին, այլ լայն հանրությանը և նպատակ ուներ իրողությունը և որոշումները հանրության համար հնարավորին մատչելի եղանակով ներկայացնելու, չի վկայելու հատուկ քննչական ծառայության ենթադրյալ մասնագիտական ունակությունների մասին, որովհետև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը հասանելի է ամբողջ հասարակությանը (որոշման դետալները և ամբողջ տեքստին հղումը բերված են ստորև): Անհրաժեշտություն է առաջանում «կոմպետենտ» անձանց պարզաբանել նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանի հիշյալ որոշումը կազմված չէ միայն եզրափակիչ հատվածից, այն ներառում է նաև դիմումի համառոտ բովանդակությունը, դատարանի հետազոտած փաստական և իրավական հանգամանքները, դատարանի իրավական դիրքորոշումները, որոնց նույնպես անհրաժեշտ է քաջատեղյակ լինել:

Ներկայացնում ենք որոշման հիմնական դրույթները /ինչքանով որ վերաբերելի են քննարկվող հարցին/:
- ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2017 թվականի ապրիլի 4-ին կայացրել է թիվ ՍԴՈ-1360 որոշումը:

- Ներկայացված դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդրել է որոշել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 19-րդ կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխա­նության հարցը:

- Պատասխանողը /ՀՀ Ազգային ժողովը/ դիրքորոշում է հայտնել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա «ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով չի ապահովում խափանման միջոցի վերացման դեպքում անձնագրերի անմիջապես վերադարձ դրանց տերերին, <…> հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին» (որոշման 3-րդ կետի վերջին պարբերություն):

- «Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անձնագիրը կասկածյալից կամ մեղադրյալից կարող է վերցվել բացառապես խափանման միջոցի կիրառման դեպքում» (որոշման 7-րդ կետի նախավերջին պարբերություն):

- «ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել նաև շեշտել, որ խափանման միջոցի վերացման պահին անձի անձնագիրը ենթակա է անհապաղ վերադարձման: Ձևավորված պրակտիկան, երբ անձի անձնագիրը պահվում է իրավասու մարմնի մոտ «ստորագորություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացնելու դեպքում, խախտում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Այս առնչությամբ ՀՀ Ազգային ժողովը ևս իր գրավոր բացատրության մեջ նշել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով չի ապահովում խափանման միջոցի վերացման դեպքում անձնագրերի անմիջապես վերադարձ դրանց տերերին, հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին»: (որոշման 7-րդ կետի վերջին պարբերություն):

- Սահմանադրական դատարանը որոշել է՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» և «Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես» դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակության շրջանակներում, համաձայն որի` հետաքննության կամ նախաքննության մարմինը կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես կարող է վերցնել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) կիրառելու մասին որոշման առկայության պայմաններում: (որոշման եզրափակիչ մասի 1-ին կետ)

Որոշմանը ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ՝
http://bit.ly/SDO1360 կարճ կամ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112812 ամբողջական հղումով:

Ընդունում ենք, որ արված հայտարարությունը ձևական առումով չի համապատասխանում ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին, այսինքն՝ օրենքի նորմը ինքնին չի ճանաչվել ՀՀ Սահմանադրությանը հակասող, եթե դրան չի տրվում այլ մեկնաբանություն, քան նշվել է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից:

Միևնույն ժամանակ, վերանայելով փաստաբանի ելույթն ամբողջությամբ՝ պարզ է, որ օրենքի նշված դրույթի՝ սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիրքորոշումը հայտնվել է հենց նշված նորմին՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով: Նշվել է, որ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անձի անձնագիրը չի կարող պահվել քննչական մարմնի մոտ, եթե առկա չէ համապատասխան խափանման միջոց: Արամ Օրբելյանն իր խոսքը կառուցել է պարզ, հանրությանը հասկանալի ձևակերպումներով, պահպանելով ՍԴ որոշման բովանդակային էությունն՝ առանց ներկայացնելու բարդ և իրավաբանական տերմիններով հագեցած տեքստը։ Եթե ՀՀ սահմանադրական դատարանը արտահայտում է դիրքորոշում, որ օրենքի դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ սակայն կոնկրետ մեկնաբանությամբ, ապա տարբերվող մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (ինչի մասին ուղղակի մի շարք նշումներ կան հենց որոշման մեկնաբանական մասում):

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որ հրապարակային հայտարարությամբ ընդունել են ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը քաջատեղյակ լինելը, ինչն ապագայում կբացառի ոչ իրավաչափ գործողություններ կատարելը՝ մասնագիտական անփութությամբ պատճառաբանելու հնարավորությունը: Նշված որոշման լույսի ներքո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13-ի որոշումից հետո մինչև սեպտեմբերի 5-ը, երբ ՀՔԾ-ն նոր խափանման միջոց ընտրեց , Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը չէր կարող իրավաչափ կերպով պահվել ՀՔԾ-ում», - նշված է փաստաբանական խմբի պարզաբանման մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}